Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ կլինի, եթե Ծառուկյան-Օհանյան թևերը միավորվեն

Ի՞նչ կլինի, եթե Ծառուկյան-Օհանյան թևերը միավորվեն
12.12.2016 | 19:19

Գագիկ Ծառուկյանի վերադարձն ու նրա սպասվող հայտարարությունը կամաց-կամաց նմանվում են Սամուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսին։ Գալիս-գալիս է, տեղ չի հասնում։ Սակայն դեռ չորոշակիացած այս քայլը մտահոգությունների առիթ է տվել իշխանություններին։ Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե ԲՀԿ նախկին ղեկավարի երկրորդ «գալուստը» ամբողջովին վերահսկվում է իշխանության կողմից։

Իրականում, մեր տեղեկություններով, դա բավականին անհայտներով հավասարում է։ Ասել է՝ ում հետ և ում թիկունքով է Ծառուկյանը սկսում նախընտրական մեկնարկը։ Իշխանությունում կարծում են, որ ինչ-որ պահի հնարավոր է Ծառուկյանն իրենց վերահսկողությունից դուրս գա և ստեղծի ընդդիմադիր ուժերի մեծ ալյանս ու տապալի իշխանության ծրագրերը։


Ի դեպ, իշխանության անդորրը խառնել է ևս մեկ հանգամանք։ Դեռևս Սեյրան Օհանյանի հարցը «փակված» չէ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառուկյան-Օհանյան թևերը միավորվեն։ Այս մտքից շատ ՀՀԿ-ականների քունը չի տանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ